շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  05:30-ի սահմաններում  Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի,  ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված  ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:  

Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Մայիս Բաբայանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել  են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:   Օպերատիվ է գործել նաև  Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավավքածներն ասում էին,որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանը: 

  • Կիսվել: