հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Խոսել եմ Կարեն Կարապետյանի հետ, խոստովանել է, որ դա վրիպում էր. Սերժ Սարգսյանը՝ դիզվառելիքի հետ կապված հայտարարության մասին

Խոսել եմ Կարեն Կարապետյանի հետ, խոստովանել է, որ դա վրիպում էր. Սերժ Սարգսյանը՝ դիզվառելիքի հետ կապված հայտարարության մասին

Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ և նա խոստովանել է, որ դա վրիպում էր։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նածկին վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցրած հայտարարությանն, առ այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ կային բազմաթիվ դեպքեր, երբ որ ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց անորակ դիզվառելիքի պատճառով:

«Երբ որ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ միգուցե այսպիսի խնդիր է եղել, հետո ստուգմամբ պարզել է, որ այդպիսի խնդիր չի եղել: Ուղղակի կարծում եմ, որ զուտ վրիպում էր, թյուրիմացություն »,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Հարցին էլ՝ կհստակեցնի՝ ի վերջո, որքան տարածքի կորուստ ենք ունեցել Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանը պատասխանեց. c Պաշտպանության բանակի զեկույցում: Ուսումնասիրելով ողջ քառօրյան քարտեզի վրա, տեղում աշխատելով՝ մարդիկ կազմել են եզրակացություն, այդ եզրակացությունը կա, բոլորին հայտնի է և փոխանակ մենք խոսենք, թե այսքան է եղել, այնքան է եղել, էս մեկն այսպես ասաց, էն մեկն այնպես ասաց, ամենաճիշտը՝ Պաշտպանության նախարարությունից տեղեկանք ստանալն է, թե ինչպես է եղել այն ժամանակ, ինչպես է հիմա»:

  • Կիսվել: