կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խորը վշտով տեղեկացա Արմեն Իսագուլովի մահվան մասին․ Ռոբերտ Քոչարյանի գրառումը

Խորը վշտով տեղեկացա Արմեն Իսագուլովի մահվան մասին․ Ռոբերտ Քոչարյանի գրառումը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․

«Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:

Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:
 
Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
 
Ռոբերտ Քոչարյան»։

  • Կիսվել: