կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խորհրդարանը քննարկեց քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու փաթեթը

Խորհրդարանը քննարկեց քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու փաթեթը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Օրենսդրական փաթեթը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նախագծերի փաթեթի նպատակն է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Ֆիդանյանը:

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փաթեթի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:

Ֆիդանյանն ասա նաև, որ Հայաստանի քաղաքացիների անձնագրերի արտադրությունը կարող է իրականացվել հենց Հայաստանում:

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
 

  • Կիսվել: