կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների

Հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական լրացումների։

Դրանց թվում են.

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Երկրաբաշխական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումների կատարման մասին օրինագծերի փաթեթը,

«Գույքի իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Բազմաբնակարան տների կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Գենետիկ մոդիֆիկացված օրգանզիմների մասին» օրինագծերի փաթեթը եւ հարակից օրենքներում լրացումների կատարումը,

«Գործունեություն իրականացնելու ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,

«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանցից առանձնացած ստորաբաժանումների, հաստատությունների պետական գրանցման եւ անհատ ձեռներեցների պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը»,

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջնակարգ մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ,  խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Կալանավորներին եւ ձերբակալված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Ապրանքանշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ակցիզային հարկման ոչ ենթակա ապրանքների, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից, ցուցակի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Դեղերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական գաղտնիքի մասին» (սահմանադրական օրենք) եւ 50 հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաեւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

  • Կիսվել: