Խորհրդարանական ընտրությունները վերահսկելու համար այս պահի դրությամբ գրանցվել են 5 դիտորդական խումբ
Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների համար հավատարմագրվել է 5 տեղական դիտորդական խումբ։ Այս մասին փոխանցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Այսօրվա դրությամբ գրանցվել են՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը (որի մեջ են մտնում «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի» Վանաձորի գրասենյակը, Իրազեկ քաղաքացիների միավորումն ու
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն), «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը (որի մեջ են մտնում
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»), «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման ՀԿ-ն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն։
Ընդհանուր առմամբ այս պահին դիտորդների թիվը կազմում է 126-ը։
ԿԸՀ-ից նաև հայտնել են, որ այս պահին առաջադրված որևէ այլ կուսկացություն չկա, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:


