շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խորհրդարանական կառավարման ձևից կիսանախագահական ձևին անցումն անընդունելի է. Մամիջանյան

Խորհրդարանական կառավարման ձևից կիսանախագահական ձևին անցումն անընդունելի է. Մամիջանյան

Խորհրդարանական կառավարման ձեւից կիսանախագահական կառավարման ձեւին անցումն անընդունելի է ե՛ւ կայունության, ե՛ւ ռեսուրսների, ե՛ւ պատասխանատվության տեսանկյունից։ Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո խոսքի ազատության ոլորտում պատժի խստացման մասին օրենքները կվերացվեն։

Իր հերթին ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար կիսանախագահական կառավարման ձեւը բավականին հաջող էր, սակայն այժմ բարեփոխումներ իրականացնելու կարիք չկա։

Նա հավելեց. ՛՛Գործող իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից շեղելը եւ ուժային կառույցների վրա ազդեցությունը մեծացնելն է՛՛:

  • Կիսվել: