հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան

Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատասխանել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե "ընդդիմության կողմից ԱԳՆ շենք մուտք գործելը եւ շենքը շրջւափակելը  խուլիգանություն էր"։

«Երբ հայտարարություններ են անում, պետք է հասկանան, որ իշխանությունը հավերժ չի եւ յուրաքանչյուրը իր արած հայտարարությունների, գործողությունների համար ուշ թե շուտ պատասխան է տալու: Խուլիգանն իրենք են, որ երկիրը հետեւողականորեն տանում են կործանման»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ են անելու, եթե չհասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, վերադառնալո՞ւ են խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»:

  • Կիսվել: