երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ նախագահ

Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ նախագահ

Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, մեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Մեքենայի վարորդը բերման է ենթարկվել։

Զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Տուժել է 68 մարդ։

  • Կիսվել: