երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Խոնարհումս հավերժական սխրանքին ու անմար հիշատակին. Արմեն Սարգսյան

Խոնարհումս հավերժական սխրանքին ու անմար հիշատակին. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է. Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:

Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունը, խաղաղությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով:

Խոնարհումս հավերժական սխրանքին ու անմար հիշատակին:

  • Կիսվել: