հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը․ մարզպետ

Խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը․ մարզպետ

Սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Սիրելի վայոցձորցիներ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, այսօր առավոտյան ադրբեջանական զորքերը Արցախի ուղղությամբ հարձակման են անցել:

Հաշվի առնելով Վայոց ձորի սահմանամերձ լինելու փաստը, հարկ եմ համարում նշել, որ մեր մարզի սահմաններում իրավիճակը վերահսկելի է և կայուն:

ՀՀ Զինված ուժերը Հայաստանի և Արցախի բոլոր սահմանային հատվածներում վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տալիս արժանի հակահարված:

Խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, զգոն լինել, չտրվել առցանց տիրույթում հայտնվող սադրանքներին ու ապատեղեկատվությանը, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը:

Մեկ անգամ ևս հորդորում եմ զգոն լինել, առանց խուճապի մատնվելու, վստահել մեր հզոր ԲԱՆԱԿԻՆ:

Վայոցձորցիները արցախցիների կողքին են, մենք ուժեղ ենք միասին, հաղթանակը մերն է:

Կեցցե՛ մեր հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր Բանակը»,- գրել է նա:

  • Կիսվել: