երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խնդրեցի Սլովենիայի ԱԺ նախագահին միջազգային բոլոր հարթակներում աջակցել  ՀՀ կողմից խաղաղությանն ուղղված քայլերին․ Ալեն Սիմոնյան

Խնդրեցի Սլովենիայի ԱԺ նախագահին միջազգային բոլոր հարթակներում աջակցել ՀՀ կողմից խաղաղությանն ուղղված քայլերին․ Ալեն Սիմոնյան

Ակնկալում ենք մեր գործընկերների  աջակցությունը միջազգային հարթակներում՝ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում։ Ես ևս մեկ անգամ ընդգծեցի, որ ՀՀ-ն հետամուտ է մեր տարածաշրջանում  խաղաղության հաստատմանը և տարածքային որևիցե  պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ և խնդրեցի իմ գործընկերոջը  միջազգային բոլոր հարթակներում աջակցել  ՀՀ կողմից խաղաղությանն ուղղված քայլերին:

Սլովենիայի ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց՝ ուրախությամբ պետք է արձանագրի, որ Սլովենիայի ԱԺ նախագահից այս հարցում  դրական արձագանք ստացավ․ «Իմ գործընկերը նույնպես շատ կարևորում է խաղաղությունը և կարծում եմ՝ այդ հարցում մենք իրար կօգնենք»։

«Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդրին․ արդեն մոտ կես տարի է, ինչ Արցախի  բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար  ճգնաժամի պայմաններում։ Հաշվի առնելով Բաքվի՝ օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողությունները՝ ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,- նշեց Սիմոնյանը։ 

  • Կիսվել: