չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խիստ վտանգավոր ենք համարում 14 կուսակցությունների պահանջը․ Հայտարարություն

Խիստ վտանգավոր ենք համարում 14 կուսակցությունների պահանջը․ Հայտարարություն

Խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու և նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտելու վերաբերյալ 14 կուսակցությունների պահանջը: Այս մասին ասվում է Միքայէլ Հայրապետեանի (Պահպանողական կուսակցություն և Պետրոս Մակեյան  («Ժողովրդական հայենիք» կուսակցություն) համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.10.2020թ.

Երևան

   Կարևորելով իշխանությունների և պետական-կուսակցական փորձառու գործիչների միջև գործուն հաղորդակցություն, քաղաքական բազմակարծություն և քաղաքական համակարգի կենսունակություն ապահովելը նույնիսկ պատերազմական շրջանում, ինչը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակի երբեմնի համարումը մեր երկիր վերադարձնելու երաշխիք է, ողջունում ենք քաղաքական յուրաքանչյուր համախմբում:

   Միևնույն ժամանակ խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու և նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտելու վերաբերյալ 14 կուսակցությունների պահանջը: Դրա հետևանքով տարածաշրջանային գերտերությունների շահերի փաստացի բախման պայմաններում հայտնված Հայաստանի քաղաքական համակարգը կզրկվի մանևրի հնարավորությունից: Այն կկրկնի1999 թվականի հունիսի 15-ի հայտնի ժողովի փորձը, որից հետո քաղաքական ուժերը «համախմբվեցին» կառավարությունում, ինչի հետևանքով համակարգը զրկվեց մանևրի հնարավորությունից և հավասարակշռությունից. դրանից չորս ամիս անց ԱԺ մտան ահաբեկիչները։

   Հորդորում ենք գոնե պատերազմի ժամանակ սպասարկել Հայաստանի շահը՝ ձեռնպահ մնալով երկրում երկիշխանության հրահրման և սողացող հեղաշրջման ցանկացած փորձից: Իսկ ՀՀ Զինված ուժերից պահանջում ենք գործել ռազմական դրության պայմաններին համարժեք:

Միքայէլ Հայրապետեան  /ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պետրոս Մակեյան  /«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

  • Կիսվել: