շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խիստ դժգոհ ենք ԵՄ-ից՝ վիզաների հետ կապված հարցում. ԱԳ փոխնախարար

Խիստ դժգոհ ենք ԵՄ-ից՝ վիզաների հետ կապված հարցում. ԱԳ փոխնախարար

ԵՄ-ի հետ հարաբերություններում շատ դժգոհ ենք վիզաների իրավիճակով: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

«Վերջին անգամ ենթակոմիտեի նիստի ժամանակ հայտնել ենք խիստ դժգոհություն վիզաների հետ կապված հարցում: Ամիս չկա, որ այդ հարցին չանդրադառնանք, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային վիճակում: Այսինքն տարաձայնություններն ունեն իրենց տեղը, բայց հարաբերությունները շարունակվում են իրենց հունով»,-ասաց նա:

  • Կիսվել: