հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման գործընթացը

Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարների վճարման գործընթացը

Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում ընդունել է որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարվող հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետությունը բարելավելու մասին:

Որոշմամբ նախատեսվում է հեշտացնել հատուցման հիմնադրամի կողմից գումարների վճարման գործընթացը՝ նվազեցնելով իրականացվող վարչարարությունը և ներկայացվող փաստաթղթերը: Կկարգավորվի 2020 թվականի ընթացքում ավել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը։

 
 

  • Կիսվել: