շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Խախտվել են Սահմանադրության դրույթները եւ Ազգային ժողովի Կանոնակարգը․ Արծվիկ Մինասյան

Խախտվել են Սահմանադրության դրույթները եւ Ազգային ժողովի Կանոնակարգը․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 16-ին օրենսդիր մարմնի նիստում կառավարող մեծամասնությանը՝ հանձինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների, մեղադրեց Սահմանադրության դրույթների եւ Ազգային ժողովի Կանոնակարգի խախտման մեջ։

Նրա խոսքով՝ նախօրեին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ սահմանագծման եւ սահմանազատման հարցի վերաբերյալ։ «Չնայած կառավարող մեծամասնության որոշ ներկայացուցիչներ հայտարարել էին այդ հարցի վերաբերյալ իրենց առաջարկություններով հանդես գալու պատրաստակամության մասին՝ կառավարող կուսակցության պատգամավորների չներկայանալու պատճառով արտահերթ նիստն այդպես էլ տեղի չունեցավ։ Մենք նրանցից որեւէ քաղաքական հիմնավորում չլսեցինք։ Ստացվում է, որ խախտվել են Սահմանադրության դրույթները եւ Ազգային ժողովի Կանոնակարգը, քանի որ պատգամավորներն առանց որեւէ բացատրության չմասնակցեցին ընդդիմության նախաձեռնած նիստին»,- նշեց Մինասյանը։

  • Կիսվել: