շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խաղային հաշիվները լիցքավորվել են մոտ մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամ. Արեն Մկրտչյան

Խաղային հաշիվները լիցքավորվել են մոտ մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամ. Արեն Մկրտչյան

«Թեման քննարկելիս անընդհատ մի թիվ ենք շրջանarում` 7 տրիլիոն 130 միլիարդ դրամ, և սա առաջին հայացքից շատ  վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն մտցնել՝ սա ոլորտի ընդհանուր շրջանառությունն է, խաղային հաշիվները լիցքավորած թիվը չէ,  խաղային հաշիվները լիցքավորած թիվը 10 անգամ պակաս է»,- ԱԺ նիստում անդրադառնալով շահումով խաղերի ոլորտում առաջարկվող սահմանափակումներին՝ այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը:  

«Առաջին հայացքից տպավորություն է, որ ՀՀ-ն մարդկության պատմության, երկիր մոլորակի ամենախաղամոլ պետությունն է, որ պետբյուջեի կրկնակիի չափով անում է  խաղադրույքներ:  Խաղային հաշիվները լիցքավորվել են մոտ մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամ, որը նույնպես շատ մեծ թիվ է»,- նշեց նա. 

Ընդգծեց, որ վերջին տարիներին պետությունը հետևողականորեն փորձում է գնալ ոլորտի կարգավորմանը. «Արել ենք քայլեր փակելով բուքմեյքերական գրասենյակները, որոնք գրեթե ամեն բակում կային, սահմանափակել ենք արտաքին գովազդը, ավելացրել ենք հարկերը, սկսել ենք հարկել շրջանառության հարկով: 2025-ի հունվարին 2024-ի հետ համեմատած խաղացող մարդկանց քանակը նվազել է 20 տոկոսով, ոլորտի ընդհանուր շրջանառությունը նվազել է 6 տոկոսով»:

  • Կիսվել: