հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խաղաղության պայմանագրում արցախահայության շահերի մասին ոչ մի տող չկա․ եվրոպաբնակ հայերը նամակ փոխանցեցին Շառլ Միշելին

Խաղաղության պայմանագրում արցախահայության շահերի մասին ոչ մի տող չկա․ եվրոպաբնակ հայերը նամակ փոխանցեցին Շառլ Միշելին

Որպես այնտեղ բնակվող հայեր ու հարկատուներ, նամակ ենք կազմել, և քանի որ հիմա Հայաստանում ենք, որոշեցինք այստեղ հանձնել այդ նամակը։ Այս մասին այսօր հայտարարեցին մի խումբ  եվրոպաբնակ հայեր, ովքեր Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ 

Նրանք նամակ փոխանցեցին Եմ գրասենյակին, որն ուղղված էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

«Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ու անհամաձայնությունը հայտնում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵՄ «քավորությամբ». Հայաստանի և Արցախի շահերի ոտնահարում, նրանք փաստացի պաշտպանում են Ադրբեջանի շահերը», - լրագրողների հետ զրույցում ասաց գերմանաբնակ Արփինե Քոչարյանը։

Նամակը, ըստ նրա, վերաբերում է արցախահայության շահերին։

«Ինչպես հասկանում ենք, խաղաղության պայմանագրում արցախահայության շահերի մասին ոչ մի տող չկա։ Նամակում նշել ենք, որ այդ պայմանագրով էթնիկ զտում է սպասվում, և ԵՄ-ի նման հաստատությունը չպետք է «քավոր կանգնի» այս ցեղասպանական պայմանագրին», - ասաց Արփինե Քոչարյանը։

Նշվեց, որ Շառլ Միշելին հասցեագրված նամակը ստորագրել են 1221 եվրոպահայեր։

  • Կիսվել: