կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների պատասխանը Երևանը  դեռ չի ստացել․ ԱԳՆ

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների պատասխանը Երևանը դեռ չի ստացել․ ԱԳՆ

Պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:

Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա:

  • Կիսվել: