երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ, դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ, դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը. Փաշինյան

Այսօր Արմենպրեսին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ին ուղղված այն մեղադրանքին, որ Հայաստանն իբրև թե ֆաշիստական պետություն է:

՛՛Հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության:

Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք:

Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը՛՛,-ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: