կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է. Արմեն Գրիգորյան

Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի հարցում  միայն արցախցիների վերադարձի թեման չէ, որի շուրջ համաձայնության չեն եկել, այլ հարցեր նույնպես կան: Այս մասին Գրիգորյանն ասաց Հանրային ՀԸ-ի եթերում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այլ կետեր էլ կան, որոնք վերջնականապես պայմանավորված չեն, եւ կարծում եմ, որ մոտ ապագայում սպասվող՝ արտգործնախարարների հանդիպմանը հնարավորություն կլինի բոլոր հարցերի շուրջ բանաձեւեր փնտրել եւ գտնել: Հայաստանը պատրաստակամ է լուծումներ փնտրելու եւ վերջնականացնելու խաղաղության պայմանագիրը՛՛:

ԱԽ քարտուղարն անդրադարձավ  նաեւ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառմանը, որ առաջարկները շատ վատ հետեւանքներ կունանա Հայաստանի համար: Նա նշեց, որ ինքը չի կարծում, որ վատ հետեւանքներ կունենան, եւ ընդհանուր առմամբ Խաղաղության պայմանագիրն արտացոլում է Հայաստանի Հանրապետության շահերը:

Բացի այդ՝ Գրիգորյանը վստահեցրեց, որ Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է, եւ քաղաքական կամք լինելու դեպքում հնարավոր է՝ շատ կարճ ժամկետում այն ստորագրվի:

  • Կիսվել: