երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա. Միշել

Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա. Միշել

Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաև մեր օգնության շնորհիվ է։ Այս մասին ՛՛Ազատությանը՛՛ տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

՛՛Մենք խրախուսում ենք նրանց, աշխատում ենք նաև կազմակերպել հանդիպում, որը կարող է կայանալ Բրյուսելում։ Բայց կարևորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում ապրող մարդկանց և մեզ համար խաղաղությունը, անվտանգությունը, բարգավաճումն են առաջնային՛՛,-նշել է նա:

Միշելը նաև հավելել է. ՛՛Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր՝ նրանց հարաբերությունների կարգավորումը կազմակերպելու համար։ Այս խաղաղ պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա, խաղաղության այս պայմանագիրը կարող է նաև լավ շրջանակ լինել, որը մենք կարող ենք օգտագործել որպես գործիք՝ տարածաշրջանում հաղորդակցությունը բարելավելու համար, ինչը նաև լավ է այս տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում, օրինակ, Վրաստանի տնտեսական զարգացման համար՛՛:

  • Կիսվել: