ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար

Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար

Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Նա նշեց, որ սխալ են մեկնաբանությունները, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում. «Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում` այդ թվում նաև Ռուսաստանում։ Նախատեսված է շուտով`մայիսի 19–ին, ԱԳ նախարարների հանդիպումը»,–ասաց ԱԳ փոխնախարարը։

Լրագրողի հարցին` դեռ Լաչինի միջանցքը փակ է, ինչո՞ւ Արարատ Միրզոյանը մտափոխվեց և որոշեց հանդիպել ռուս գործընկերներին, Սաֆարյանը պատասխանեց.
«Մենք գործում ենք իրավիճակից ելնելով, եթե կայացվել է որոշում` գնալ հանդիպման, կան որոշակի հիմքեր դրա համար»։
Սաֆարյանը հավելեց, որ բանակցությունները լինելու են 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները կատարելու շուրջ։
 
«Նոյեմբերի 9–ի հայտարարության կատարումն Ադրբեջանի պարտավորությունն է։ Եվ մենք կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց վրա ազդեցություն, ճնշում գործադրել, որպեսզի այդ դրույթները մինչև վերջ կատարվեն»,–ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը։

  • Կիսվել: