կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ն չի ստորագրել ՀԱՊԿ փաստաթղթերը, դեռ քննարկում է. ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ-ն չի ստորագրել ՀԱՊԿ փաստաթղթերը, դեռ քննարկում է. ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դեռ չի միացել Մինսկում ընդունված ՀԱՊԿ փաստաթղթերին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ «Այդ հարցին անդրադարձ կլինի»,- ասաց նախարարի տեղակալը։ Պատասխանելով հարցին` այսինքն քննարկվո՞ւմ է, միանալ, թե՞` ոչ, ասաց. «Այո՛, քննարկվում է, հապաղում չկա, ընթացքի մեջ է»:

Հարցին`կա՞ն խնդրահարույց կետեր, որոնց պատճառով Հայաստանը չի միանում, Մնացական Սաֆարյանն ասաց. «Երբ որոշումը լինի, կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բելառուսի մայրաքաղաքում անցկացված ՀԱՊԿ հանդիպումներին։ Այդ նիստերի շրջանակներում մի շարք փաստաթղթեր էին ընդունվել, որոնք Երևանը չի ստորագրել։ Փաստաթղթերը փոխանցելու նպատակով դեկտեմբերի 21-ին Հայաստան էր այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


  • Կիսվել: