երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից. փոխարտգործնախարար

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից. փոխարտգործնախարար

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից։

Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

«ՀՀ կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն և Չաբահար նավահանգստի զարգացման իրանա-հնդկական նախաձեռնության զարգացման ծրագրերը:

Վստահ ենք, որ հայկական տրանսպորտային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար»,- նշեց Սաֆարյանը։

 

  • Կիսվել: