շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես կազմակերպության հիմնադիր անդամ

Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես կազմակերպության հիմնադիր անդամ

Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես կազմակերպության հիմնադիր անդամ։

«Խաղաղության խորհուրդը ողջունում է Հայաստանին որպես մեր զարգացող միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ»,- ասված է կազմակերպության սոցցանցի էջում հրապարակված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ կազմակերպությունը պաշտոնապես հիմնադրվել է այս տարվա հունվարի 22-ին։

Նշենք նաև, որ, բացի Հայաստանից, Խորհրդին են միացել Բահրեյնը, Մարոկկոն, Արգենտինան, Ադրբեջանը, Բելգիան, Բուլղարիան, Եգիպտոսը, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կոսովոն, Մոնղոլիան, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը։

  • Կիսվել: