երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչումը հնարավոր է». ՀՀ նախագահ

«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչումը հնարավոր է». ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավոր է համարում խաղաղության խաչմերուկի ծրագրի կյանքի կոչումը:

«Դրան կարելի է հասնել ապրելով, գործելով, աշխատելով»,-այսօր՝ նոյեմբերի 28-ին, ասաց նա լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, միջազգային գործընկերների կողմից այդ ծրագիրը դրական գնահատականի է արժանանում. «Ամենկարեւորը՝ իրենք ընդունում են մեր ձգտումը եւ համոզված են, որ մենք իրականում ուզում ենք խաղաղություն տարածաշրջանում: Դա լավագույն գործիքներից մեկն է ներկայանալու»,-ասաց նախագահը:

Դիտարկմանը, որ Վրաստանում Մետաքսի ճանապարհ նախագծի վերաբերյալ ֆորում է կայացել, որտեղ Փաշինյանը ներկայացնել իր առանձին օրակարգը՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, Վահագն Խաչատուրյանն ասաց. «Գիտեք, հիմա աշխարհում այդպիսի  շատ ծրչագրեր կան, այդ թվում ԱՄՆ-ն Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի միջոցով դեպի ԵՄ նմանատիպ ծրագիր է իրականացնում: Դրանք իրար չեն հակասում, պետք է կարողանալ իրար լրացնել»:

  • Կիսվել: