Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղ համակեցության։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Չպետք է թույլ տանք հարևան երկրներին՝ վտանգ ներկայացնեն Հայաստանի համար՝ ադրբեջանական արհեստական համայնք ձևավորելով։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից։ Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է, մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Առանց նրա չենք ունենա երաշխավոր»:
Կարապետյանի խոսքով՝ մեր երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր։
«Մեր երկրի այս պահի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեզ պետք է տնտեսական գիտելիքներով ղեկավար։
2018 թվականին երկրի իշխանության եկան ոչ ռազմական գործիչներ, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրին պետք են տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է»,-հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


