չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում հարված եղավ». Միրզոյան

«Խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում հարված եղավ». Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը չի շարունակել կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններում։

«Դա դրսևորվեց և՛ պայմանագրի՝ ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և Ադրբեջանի նախագահի հարցազրույցում։ Այստեղ էական ետընթաց կար, կարելի է ասել՝ հարված խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում․ դա վերաբերում է և՛ տարածքային ամբողջականությունը ընդհանրապես ճանաչելուն, և՛ կոնկրետ մակերեսներին ու սահմաններին։

Կհիշեք՝ Ադրբեջանի նախագահը հղում էր անում 1918-20 թվականների ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել՝ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք վճռական մնալ մեր դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացում հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքերով գծված սահմաններն այն կերպ, ինչպես գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, և ինչի մասին խոսվում է Ալմա Աթայի հռչակագրում»,- ասել է նա։

  • Կիսվել: