չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ԵՄ-ին փոխհատուցել է Ուկրաինային զենք մատակարարելու համար ծախսված 450 մլն եվրոն. Բորել

Խաղաղության եվրոպական հիմնադրամը ԵՄ-ին փոխհատուցել է Ուկրաինային զենք մատակարարելու համար ծախսված 450 մլն եվրոն. Բորել

Խաղաղության եվրոպական հիմնադրամը միության երկրներին փոխհատուցել է Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար ծախսված 450 մլն եվրոն։ Այս մասին ԵՄ երկրների պաշտպանության նախարարների Ստոկհոլմում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Խաղաղության եվրոպական հիմնադրամը ԵՄ անդամ երկրներին վերադարձրել է մոտ 450 միլիոն եվրո՝ Ուկրաինա առաքված զինամթերքի համար»,- ասել է նա։ Բորելի խոսքով՝ ներկայումս «մարտական գործողությունները շատ թանկ են նստում հրետանային զինամթերքի առումով»։ «Դա ամեն օր տասնյակ հազարավոր կրակոցներ են»,- նշել է նա։

Բորելը վստահ է, որ ԵՄ-ն պետք է արագացնի մատակարարումները: «Ամեն օր ԵՄ երկրներից զինամթերք է հասնում Ուկրաինա։ Դա չդադարող հոսք է։ Բայց այն պետք է ավելացվի։ Պետք է ավելի արագ եւ ավելի շատ մատակարարել»,- ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը:

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային սպառազինություն մատակարարելու պատճառով։

  • Կիսվել: