երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը շարունակում է ներկայացնել իր  Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները։ Նա գրել է․
 
«Հայ ժողովրդի աջակցությամբ և մասնակցությամբ Հայաստանում իշխանության գալով՝ «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում սկսելու և իրականացնելու է նաև.
 
ա) Սահմանադրական հանրաքվե. Հայաստանի կառավարման համակարգը դարձնել նախագահական, փոխել դատաիրավական համակարգը՝ Հայաստանում հաստատելով օրենքի դիկտատուրա:
 
բ) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով անտուն մնացած բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթաց:
 
գ) Քսաներորդ դարավերջի արցախյան հերոսամարտի սկզբից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող դրամական աջակցությունը դարձնել ցմահ և յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում դրամական աջակցությունն ավելացնել, ինչպես նաև քսաներորդ դարավերջի արցախյան հերոսամարտի սկզբից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած և հաշմանդամ դարձած բոլոր հայորդիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող դրամական աջակցությունը դարձնել ցմահ և յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում դրամական աջակցությունն ավելացնել։
 
դ) Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության Նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բիոլաբորատորիաների փակում և ոչնչացում:
 
ե) Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անհրաժեշտ միջոցներ ստեղծել և պայմաններ ապահովել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի, ազգային և կրոնական սովորույթների պահպանման և զարգացման համար, ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը, և իրենց՝ որպես Հայաստանի հասարակության լիարժեք անդամ ինքնադրսևորվելու հնարավորության ապահովմանը:
 
զ) Հայաստանի Հանրապետության գործող Կառավարության կառուցվածքում՝ հետևյալ փոփոխությունները.
Ստեղծել նոր նախարարություններ և Հայաստանի Հանրապետության Կառավարության կազմում պետական կոմիտեներ՝
❖ Ռազմարդյունաբերության նախարարություն
❖ Գյուղատնտեսության նախարարություն
❖ Բնապահպանության նախարարություն
❖ Ընդերքի և ջրային ռեսուրսների նախարարություն
❖ Գաղափարաքարոզչական պետական կոմիտե. Հայաստանի պետական գաղափարախոսությունն է՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: