շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը շարունակում է ներկայացնել իր՝  Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները։
 
«Դադարեցնել Հայաստանի համայնքների խոշորացման ապազգային և արատավոր ծրագիրը՝ վերադառնալով նախկին կառուցվածքին և զարկ տալ գյուղապահպանության ու գյուղատնտեսության զարգացմանը։
 
Վերականգնել Հայաստանի բոլոր համայնքների նախկին կառուցվածքը՝ հատկապես պահպանելով և կարևորելով գյուղը, գյուղական բոլոր համայնքների դերն ու նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում, և ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, Հայաստանում զարգացնել գյուղատնտեսության բոլոր ճյուղերը:
 
Ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր՝ հիմքում դնելով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
Ավելին, այս որոշման մեջ հստակ նշել, որ Հայաստանի գյուղական բոլոր համայնքներում բնակվող ընտանիքների կողմից մասնավորի և, կամ պետության առջև կուտակված ոռոգման ջրի և հողի հարկի պարտքերը զրոյացվում են»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: