հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խաչատուրյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները

Խաչատուրյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։

  • Կիսվել: