երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաչատուրյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ

Խաչատուրյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։
 
Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։
 
Կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։

  • Կիսվել: