հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խաչատուրյանը և Աբդոլլահիանը  քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Խաչատուրյանը և Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Iran Press-ը:

«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումը կայացել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։

Ավելի վաղ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և այլոց հետ:

  • Կիսվել: