հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին համարձակության համար

Խաչատուր Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին համարձակության համար

Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Համարձակության համար ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ երեկ իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ասաց այն ճշմարտությունը, որն ունեցել ենք», - ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին:

«Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանը ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը: 

  • Կիսվել: