երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձոր․ ոստիկաները փակել են ճանապարհը

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձոր․ ոստիկաները փակել են ճանապարհը

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել են Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից սպասում են Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարեր։ Ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտնել է, որ նրանք մոտ 150 հոգի են։

Նրանց տեղեկացմամբ՝ ոստիկաները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս անցնել:

«Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում անցնել»,- ասաց ազատամարտիկներից մեկը, ով տեսնայութ է հրապարակել և ներկայացրել իրավիճակը:

Կոչ ենք անում, որ Սյունիքում գտնվող բոլոր մարդիկ միանան մեզ: Ով հայ է, ով կռվել է, միացե՛ք»,- ասվում է տեսանյութում:

Հիշեցնենք, որ ջոկատը երեկ՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարերը Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ իրենք կդիմեն ուժի։ Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։

  • Կիսվել: