երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսին

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):

Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին:

Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո: Ցուցահանդեսի մանրամասները հասանելի են https://www.labiennale.org/en/art/2022 հղմամբ:

Հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):

  • Կիսվել: