շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն է հայտնում. հարցը վրդովվեցրեց նրան

ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն է հայտնում. հարցը վրդովվեցրեց նրան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Դերենիկ Դումանյանը տեղյակ չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ ավագանու «Իմ քայլը» դաշինքը անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

«Ձեզնից տեղեկացա դրա մասին։ Չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրաբար կարծիքների հայտնելու կարիք չկա», - ասաց նախարարը։

Հարցը, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքապետի աշխատանքը, վրդովվեցրեց նախարարին։

«Խնդրում եմ ոլորտային հարցեր տվեք։ Ես ինձ փորձագետ չեմ համարում քաղաքապետի աշխատանքը գնահատելու համար։ Նախ ինչ սանդղակով եք հարցերը տալիս, չափման ինչ միավորներ ունեք, միայն հարց տալով չէ», - ասաց նախարարը։

  • Կիսվել: