հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ԿԳՄՍ նախարարի կոչն աշակերտներին և ուսանողներին

ԿԳՄՍ նախարարի կոչն աշակերտներին և ուսանողներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):

Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը:

 

‼️Շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:

Շնորհակալություն համագործակցության և ձեր քաղաքացիական կեցվածքի համար»:

  • Կիսվել: