հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 ԿԳՄՍ-ն չունի նախընտրելի տնօրենների ցուցակ․ Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ-ն չունի նախընտրելի տնօրենների ցուցակ․ Վահրամ Դումանյան

 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ նախարարությունը չունի դպրոցների նախընտրելի տնօրենների ցուցակ։ 

 Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  Վահրամ Դումանյանը նշեց, որ դպրոցների տնօրենների ընտրության մրցույթներն անցնում են գործող կարգին համապատասխան, և նախարարությունն անձնավորված մոտեցումներ չունի:

«Նախարարությունը հետևում է, որ դպրոցները որակական առաջընթաց գրանցեն, և ընտրական գործընթացներն անցնեն կարգին համապատասխան։ Այլ խնդիր է՝ այդ կարգը մեզ դուր գալի՞ս է, թե ոչ։ Կարծում ենք, որ գործող կարգն այդքան էլ արդյունավետ չէ, և «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն անելը պայմանավորված է հենց այդ փաստով, բայց քանի դեռ չունենք նոր օրենք, խստորեն պահպանելու ենք գործող օրենքը»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նա հավելեց, որ նոր օրենքի ընդունմամբ դպրոցների տնօրենները կզբաղվեն դպրոցի բուն բովանդակությանն առնչվող հարցերով:

  • Կիսվել: