ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է ԵՊՀ ուսանողներին. Ներկայացվել է վերահսկողական գործիքակազմերի էությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է ԵՊՀ ուսանողներին. Ներկայացվել է վերահսկողական գործիքակազմերի էությունը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 8-ին հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության, քաղաքագիտութան և հանրային կառավարման ֆակուլտետների ուսանողների։ Այցը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն՝ «Freedom House» կազմակերպության  աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Ուսանողներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական համակարգերի և վերահսկողական գործիքակազմերի էությունը, ապա պատասխանել ուսանողների հարցերին։ Ծրագրի շրջանակներում ուսանողների այցերը շարունակական են լինելու։

  • Կիսվել: