երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի հատվածի գազամատակարարումը

Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի հատվածի գազամատակարարումը

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Հարավային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

 «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: