Կցանկանայի հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կստորագրվի. Միրզոյան
Կցանկանայի հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Խաղաղության բաղադրիչներն են հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ տարանցիկ փոխադրումների ոլորտում փոխօգնության տրամադրումը»,-նշել է նա և հավելել, որ TRIPP-ը նաեւ կդառնա «խաղաղության իմաստային» եւ համագործակցության գործոն Հարավային Կովկասի տարածաշրջանում։


