ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կազմակերպությունները կարող են դիմել կառավարությունից աջակցություն ստանալու համար բանկային և վարկային համակարգի միջոցով

Կազմակերպությունները կարող են դիմել կառավարությունից աջակցություն ստանալու համար բանկային և վարկային համակարգի միջոցով

Կազմակերպությունները կարող են դիմել կառավարությունից աջակցություն ստանալու համար բանկային և վարկային համակարգի միջոցով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա ներկայացրեց, որ հնարավորություն է տրվելու աջակցությունից օգտվել բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք գործում են վերջին 1 տարում։

Բացառություն են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական կազմակերպությունները։ 

« Այսինքն՝ այս կազմակերպությունների վարկունակության ֆիլտրումը կատարվում է ֆինանսական համակարգի միջոցով։ Երբ ֆինանսական համակարգը որոշում է, որ այդ կազմակերպությունն իրենց ճիշտ գործընկերն է, որոշում է նաև այս գործիքի շրջանակում առավելագույն ֆինանսավորման չափը։ Այն կարող է լինել մինչև 500 միլիոն դրամ։ Այս ֆինանսավորումն ընդհանուր առմամբ՝ որպես գործիք, իրենից ներկայացնում է 500 միլիոն դրամ ֆինանսավորման հնարավորություն»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

 

  • Կիսվել: