կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներին առնչվող միջոցառումները:

Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են նիստի մասնակիցներին իրականացվող միջոցառումների ընթացքի և դրանց իրականացման արդյունքում քաղաքացիների կյանքի որակի վրա ձևավոևված ազդեցության մասին:

 

  • Կիսվել: