չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը, բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ

Կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը, բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Թատեւ Խաչատրյանը:

«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ 

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա:

Նշենք, որ  անհնազանդության ակցիայի մասնակիցները քիչ առաջ մտել են Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ գնացքը գալուց հետո նստել են գնացքի դռների մոտ եւ թույլ չեն տալիս շարժվել: Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»: Որոշ ժամանակ անց ժամանել են կարմիրբերետավորները եւ բերման ենթարկել նրանց:

  • Կիսվել: