ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կատարվածը քաղաքական էր, սա հեղափոխության առաջնորդի խնդիրն է․ ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Կատարվածը քաղաքական էր, սա հեղափոխության առաջնորդի խնդիրն է․ ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը

ԱԺ-ում ընդմիջումից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ կատարվածը քաղաքական էր, և պետք է քաղաքական գնահատական ստանա։

«Ապագայում կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատում խորհրդարանում։ Տեղի ունեցած միջադեպից անցել է 3 ժամ և ավելի, բայց մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին»,- հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ տեղի ունեցածը, մեծ հաշվով, իրենց խնդիրն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է։

Իր ելույթից հետո ԼՀԿ լքեց դահլիճը։

Այսօր ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվը վերածվեց ծեծկռտուքի։

  • Կիսվել: