ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարծում ենք, որ թուրքական կողմը պետք է դրականորեն արձագանքի մեր պատրաստակամությանը. Կոստանյան

Կարծում ենք, որ թուրքական կողմը պետք է դրականորեն արձագանքի մեր պատրաստակամությանը. Կոստանյան

Սա Կառավարության կողմի տեսլականն է, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապաշրջափակումը տարածաշրջանում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը․

«Այս նախագիծը մենք ակտիվորեն քննարկում ենք և ներկայացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին: Երբ մենք մեր գործընկերների հետ խոսում ենք ապաշրջափակման մեր տեսլականի մասին, ներկայացնում ենք մեր նախագիծը, որն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»»։

Անդրադառնալով բարձրաստիճան մակարդակով վերջին հանդիպմանը՝ Կոստանյանն ասաց. «Բարձրաստիճան մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում 3+3 ձևաչափով, քննարկվել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող և երկկողմ հրաբերություններին վերաբերող հարցեր: Մենք վերահաստատել ենք, որ պատրաստ ենք օր առաջ կյանքի կոչել այն համաձայնությունները, որոնք արդեն իսկ ձեռք էին բերվել դեռևս նախորդ տարի երկու երկրների հատուկ բանագնացների կողմից և հետագայում վերահաստատվել էին թե՛ բարձրագույն մակարդակով, թե՛ արտգործնախարարների մակարդակով, կարծում ենք, որ թուրքական կողմը պետք է դրականորեն արձագանքի մեր պատրաստակամությանը՝ բացելու սահմանները երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: