ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել. Քոչարյան

Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել. Քոչարյան

Այսօր 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ այն հարցին, որ ինքը միշտ պնդել է, թե իր նկատմամբ հետապնդումները կապված են Արցախյան հարցի հետ, ուստի այսօր, հետադարձ հայացք նետելով, արդյոք կարելի՞ է արձանագրել, որ իրեն բանտում պահում էին Արցախը հանձնելու համար:

Այս առնչությամբ Քոչարյանն ասաց. ՛՛Կարծում եմ՝ այո։ Ես այն ժամանակ ասում էի՝ ելնելով վերլուծություններից և ենթադրությունից: Ինձ համար հասկանալի չէր, թե ինչու հերոսական ճանապարհ անցած 3 գեներալ-գնդապետները հայտնվել են մեղադրյալի աթոռին, բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների, գնդապետների նակտամամբ: Այն փոփոխությունները կադրային, որ կատարվեցին  նաև բանակում, հետևողականորեն փորձված գեներալների, զինվորականների մի մասը հեռացվեցին։

Ես ենթադրում եմ, որ սա բանակը գիտակցված քայքայելու մի գործընթաց է, ուղղակի այստեղ չէի կարողանում կողմնորոշվել՝ սա զուտ բանակի նկատմամբ անվստահության խնդի՞ր էր, որը գալիս էր դասալիքի կողմից, թե սա մեկ այլ՝ ավելի մեծ ծրագրի մի մաս է: Եվ կարծում եմ, որ այդ քրեական գործերը և այն փորձերը, որով վարկաբեկում էին տարբեր սպաների՝ իբրև կոռուպցիոն գործարքների մեջ, արվում էր մեկ նպատակով՝ վարակաբեկել բանակը:

Բայց կրկնում եմ, դա եղել է պաթոլոգիկ անվստահությունի՞ց բանակի նկատմամաբ, թե՞ այն մեծ ծրագրի մաս էր կազմում, դժարանում եմ հիմա գնահատել, բայց դա փաստ է և դա էապես ազդեց նաև այս պատերազմի ժամանակ սպայական կազմի և գեներալների նակտմամաբ մարդկանց վերաբերմունքի վրա՛՛:

Նա խոսեց նաև գերիների և զոհերի թվի մասին՝ ասելով, որ որևէ պաշտոնական աղբյուրից ինքը որևէ թիվ չի լսել. ՛՛Ես միանշանակ կարող եմ ասել՝ հնարավոր չէ, որ պետությունը չիմանա զոհվածների, անհետ կորածների, գերիների թիվը։ Ուղղակի հանարվոր չէ: Եթե կառավարությունն աշխատում է Կարմիր խաչի հետ, ապա անհնար է, որ Կարմիր խաչը գերիհների թվերին չտիրապետի, կարող է մի քանի մարդ ավել-պակաս: Վերջապես իրենք իրականացրել են զորահավաք, կա բանակ, կան ցուցակներ, կոնկրետ մարդկանց հավաքագրել են, ուղարկել են Ղարաբաղ։

Հիմա մեկ ամիս անց իրենք չեն կարողանո՞ւմ հասկանալ, թե՞ ով է հետ եկել, ով՝ չէ, վերջը չե՞ն կարողանում ստուգել և ասել իրական թվերը: Ուղղակի հնարավոր չէ։ Սա կամ կազմակերպչական որևէ ընդունակությունների բացակայություն է, զրոյական լինել է նշանակում կամ միտումնավոր թաքցնել ավելորդ քաղաքական լարվածություն չստեղծելու համար: Ես կարծում եմ, որ երկրորդն է, որովհետև այստեղ առանձնապես կազմակերպչական շնորհք էլ չի պահանջվում, ընդամենը ստուգել: Հիմա ևս պետք է ասեմ, որ երբ պետությունը ստախոս է դառնում, հետևանքները ողբերգական են յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ես ասացի, որ պատերազմի սկսման 3-րդ օրը եղել եմ Ղարաբաղում, շատ ծանր օրեր էին և այդ օրերին 100-ի շրջանակներում օրեկան մարդ էր զոհվում: Արայիկ Հարությունյանն այդ բանը ճիշտ հայտարարեց, որ պաշտոնական հաղորդագրությունը 15-18 զոհ, հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ երբ ասում ենք մենք հաղթում ենք, մենք արդեն Գետաշեն ու Շահումյանում ենք, բայց այդ հաղթանկի գինը 100-ավոր զոհերն են։ Քանի որ լրիվ այլ բան էին մատուցում, իրենք պետք է նաև թաքցնեին զոհվածների թիվը: Այդ մեկ սուտն իր հետևից բերում է մեկ ուրիշ սուտ: Այդ դիակները Հայաստանին պետք չէին: Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե, օրինակ, պատերազմի առաջին շաբաթը ունես արդեն մոտ 700 զոհ, դու հայտարարել ես ընդամնեը 40-50-ի մասին և հանկարծ Հայաստանում հայտնվում է 700 դիակ, ի՞նչ պետք է անեին, ոնց պետք է բացատրեին: Դե, հիմա դուք ենթադրեք, թե ինչ էին անում այդ ամենը թաքցնելու համար: Հասկանալի՞ է՝ ինչ էր կատարվում։ Սա՛ է պատճառը:

Առաջին զինադադարը երբ եղավ, որ այդեպս էլ չաշխատեց, այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց՝ հղում կատարելով Կարմիր խաչի վրա, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայակական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին, ինչու՞:  Նաև չհերքեցին, քանի որ, այո, պետք չէ հավատալ Ադրբեջանի նախագահին, բայց երբ նա հղում է  կատարում Կարմիր խաչին, և մերոնք չեն հերքում, սա ի՞նչ է նշանում՝ մեր կառավարությանն այդ դիակները պետք չէին, որովհետև ատանալով այդ դիակները, պետք է բացահայտվեր այն սուտը, որն ուղղակի հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի մասին:

Եվ հիմիկվա այս խառնաշփոթը, այս անհասկանալի վիճակը հետևանք է այդ քաղաքականության, չի կարելի ստել պետարազմի մասին: Մենք առաջին պատերազմի ժամանակ միշտ ասել ենք՝ այս գյուղը կորցրել ենք, այս գյուղը գրավել ենք. չի կարելի ստել:

Իմ հարազատներից մեկը զոհվել է Մարտակերտում, Բելլայի քրոջ թոռն է՝ Հենրի Հարությունով, 20 տարեկան, ժամկետային զինծառայող։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին, հուղարկավորվել է այստեղ՝ Եռաբլուրում նույեմբերի 12-ին։ Մինչև երեկ զոհվածների ցուցակում այդ երիտասարդի անունը չկար։ Սրա անունն ի՞նչ դնեմ, փնթիություն՞:

Եվ այդպիսի մարդիկ տասնյակն են, եթե ոչ 100-ավար, և այս իշախնությունը նույնսիկ մեկ վայրկյան մտածում է, որ ինքը կարող  շարունակել նստած մնալ աթոռների վրա: Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ Եռաբլուրում հուղարկավարված նոյմբերի 12-ին մինչև այսօր զոհվածների ցուցակում չկա: Պորցիա-պորցիա բան են տալիս։ Ամեն մի զոհվածի հետևում ընտանիք կա, բարեկամություն կա, ընկերություն կա։ Էս ի՞նչ արհամարհանք է այդ մարդկանց նկատմամբ։

Քանի՞ ընտանիք են ստացել այն 10 միլիոն դրամը, որ հասնում է զոհվածներին կամ առաջին կարգի հաշմանդամներին։ Դուք գիտե՞ք թիվը։ Չնչին թիվ, եթե չեմ սխալվում՝ հարյուր թե ինչքան։ Կարող է սխալվեմ մի քիչ։ Ինչո՞ւ չեք տալիս։ Ինչի՞ չեք կատարում ձեր պարտականությունները։

Ո՞վ է Հայաստանում զբաղվում զոհվածների, անհետ կորածների հարցերով։ Դուք այդ պաշտոնյային գիտե՞ք՛՛։ 

Լրագրողի դիտարկմանը, թե խաղաղապահներն են սկսել զբաղվել՝ նա նշեց. ՛՛Հայաստանի գործը չէ՞, մենք կառավարություն ենք խաղաղապահներին կի՞ց։ Այդ խեղճ մարդիկ չգիտեն՝ ուր գնալ։ Գնում են պաշտպանության նախարարություն, էնտեղից գալիս են կառավարություն, էնտեղից գնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Ես չեմ լսել մեկ պաշտոնյայի, չեմ տեսել դեմքը, չեմ լսել ազգանունը, ով պատասխանատու է դրա համար։ Ամեն անգամ մեկ նոր մարդ է դուրս գալիս, մի նոր բան է ասում այդ մարդկանց։

Եվ ամբողջ հույսը, որ Պուտինը այս հարցը պետք է լուծի։ Բա դուք ո՞վ եք։ Դո՞ւք ով եք։ Դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը, մտածե՛ք ժողովրդի մասին՛՛։

Այս համատեքստում Քոչարյանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններին և ասաց, որ արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է:

Նա, մասնավորապես, նշեց, որ պատմության մեջ հիշում է մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ ՛՛Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեինը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։ Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։

Գիտե՞ք, այսօր վարչապետի դեմքը մարմնավորում է մեր այս խայտառակ պարտությունը։ Իր՝ ամեն անգամ լայվ դուրս գալով, ամեն անգամ էկրանին երևալով կամ «Ֆեյսբուքում» մի պոստ դնելով՝ ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Եվ ժողովրդին, ընդհանրապես՝ պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Որ ամեն անգամ իրեն տեսնելով, մենք մեզ չզգանք պարտված ազգ։ Որովհետև ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը։ Այլ կերպ չի կարող լինել։

Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարը նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք հիմա դատապարտված ենք ամեն օր այդ ցավը վերապրե՞լ։ Գոնե ժողովրդի նկատմամբ, եթե մի փոքր հարգանք ունես, հեռացիր։

Երաշխիքնե՞ր են պետք քո անվտանգության, ասա, որ երաշխիքներ պետք է տալ, այդ, այսպես ասած՝ ՛՛հումանիտար միջանցքը՛՛ պետք է տալ։ Թիմ կոչեցյալի մարդիկ պետք է հասկանան, որ լավ, Հուսեինի պես չեն կախելու։ Բայց հեռացիր, ուղղակի ազատեք այս ժողովրդին ձեր կերպարներից։ Սա օրվա պահանջ է։

Ինչ վերաբերում է լուծումներին։ Ակնհայտ է, որ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։

Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար՛՛,-նշեց նա։

Քոչարյանը նաև ասաց, որ ողջունում է ընդդիմադիր ուժերի որոշումը և կարծում է՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տավա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել։

Իմ բոլոր կողմնակիցներին ես, ուղղակի օգտվելով առիթից, կոչ եմ անում ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն, բոլոր քաղաքական գործընթացներին։ Եվ իհարկե՝ նաև կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին այս ծանր առաքելության մեջ՝ և՛ դրան հասնելու համար, և՛ իրականացնելու համար՛՛։

Ինչ վերաբերում է իրեն՝ Քոչարյանը նշեց, որ իր բոլոր հնարավորություններով փորձելու է անել ամեն ինչ, որ այս ծանր ժամանակահատվածը երկիրը հաղթահարի։

 

  • Կիսվել: